ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ.
«Հրաչ Փիլիպոսյանն է՝ գիշերը զոհված զինվորը։
Երեկ գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է ՀՀ սուվերեն տարածք Վարդենիսի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որևէ տեղեկատվություն չի տրամադրել ո՛չ զոհված հայ զինվորի և ո՛չ էլ Վարդենիսի ուղղությամբ թուրքի արձակած կրակոցների մասին։
Երևի զբաղված են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը գրելով։
Հրաչը Բյուրականից էր, ընտանիքի ավագ որդին։
Թուրքի հետ ձեր ապագան սա՛ է՝ վիժվածքներ….»։
Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան