«Էն ժամանակ էլ ասեցի… Իշխան չէ, ով ուզումա լինի․․․ ասել եմ ու անելու եմ․․․ »․ Վանեցյանը՝ իր հետագա գործողությունների մասին

Դեռևս օրեր առաջ էինք հայտնել, որ Արթուր Վանեցյանը բաց տեքստով պահանջել է, որ Քոչարյանը ուղիղ տեքստով հայտարարի, որ իշխանափոխության դեպքում նա չի պատրաստվում ստանձնել որևէ պաշտոն և չի խառնվելու երկրի կառավարմանը: Անգամ բանը հասել է նրան, որ Վանեցյանը իր պահանջի չկատարման դեպքում սպառնացել է դուրս գալ շարժումից և ամեն ինչ անել, որ այն ձախողվի ու պառակտվի:

Այն, որ Արթուր Վանեցյանը գրեթե էլ չի մասնակցում ընդդիմության բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին, արդեն իսկ փաստ է։ Անգամ Իշխան Սաղաթելյանը օրեր առաջ բաց տեքստով հայտարարեց, որ տեղյակ չէ Վանեցյանի պլաններից, անգամ չգիտի, թե վերջինս ինչ է պլանավորել։

Ի դեպ, օրերս նեղ շրջանակներում տեղի ունեցած խոսակցության ժամանակ Վանեցյանը ասել, որ իր դիքորոշումը չի փոխվել։

«Էն ժամանակ էլ ասեցի ․․․ Ասել եմ ու անելու եմ․․․ ինչքան կարամ խփելու եմ, Իշխան չէ, ով ուզումա լինի․․․ մեկա Քոչարյան Ռոբերտով տակ են տալու․․․»,- ասել է Արթուր Վանեցյանը։