»Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան» Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)
Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:
Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:
Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել:
Կհանդիպենք ժամը 19:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում»:

Աղբյուրը`Գեղամ Մանուկյան