«Կա մի բանի կարիք․.. » Արամ Վարդևանյան

«Ինքը րոպե շուտ պետք է հեռանա այդ պաշտոնից և իր նկատմամբ քրեական հետապնդումներ պետք է հարուցվեն։ Նման բառամթերքով նա չի կարող շարունակել պաշտոնավարել»,- Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«ԲԴԽ-ն մեկնաբանելու բան չունի, դրա կարիքն էլ չկա։ Կա մի բանի կարիք՝ հրաժարականի մասին հայտարարություն, որը կարող է նվազեցնել խոչընդոտելու ռիսկը՝ քրեական գործի քննության»,- ասաց Վարդևանյանը։