«Նրա ամբողջ կենսագրությունը միայն հանցագործություն է» Աղվան Վարդանյան

«Այսօր բացահայտվեց մի կարևոր բան՝ Ջհանգիրյանը ԲԴԽ-ի նախագահի պաշտոնակատար դարձավ 21 թվականի գարնանը հստակ հանձնառությամբ, հստակ պատվերով և առաջադրանքով՝ իր երկարամյա փորձառությունն ընտրությունները կեղծելու, խախատելու անել 21 թվականի ընտրությունների ժամանակ:

Եվ նա այդ գործն արեց փառավորապես, ինչպես արել էր նախկին ժամանակներում: Այսինքն 21 թվականի ԱԺ ընտրությունները կեղծված են, և դրա կուրատորը եղել է Ջհանգիրյանը, որը նաև եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը»,- Ֆրանսիայի հրապարակում, լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ Ջհանգիրյանի ամբողջ կենսագրությունը հանցագործություն է: