Ապարանցիները արյունալի միջադեպի մասին նոր մանրասմասներ են պատմում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից պարզվել է երեկ՝ հունիսի 19-ին, Նիգավան գյուղում տեղի ունեցած միջադեպի ու կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված մահացածի ու վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ով, գիտակցության չգալով, մահացել է, վիրավորներ՝ 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։

Վերջիններս Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Աստղիկ», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Ժամեր անց «Արմենիա» ԲԿ-ից «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Տ. Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Միքայելյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում։