«Ամենաահավոր բանն է, որ առողջ, ամուր, հայրենասեր երիտասարդները ներքին թշնամու գնդակից են զոհվում, ոչ թե հայրենիքի համար» Գեղամ Մանուկյան

Ամենաահավոր բանն է, որ առողջ, ամուր, հայրենասեր երիտասարդները ներքին թշնամու գնդակից են զոհվում, ոչ թե հայրենիքի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Ոստիկանության մոտ հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նախօրեին՝ Ապարանում տեղի ունեցած կրակոցների եւ դրանց հետեւանքով զոհվածներին եւ վիրավորներին։

«Այն ինչ եղավ երեկ Ապարանում, հնարավո՞ր էր կանխել, այո, վստահաբար հնարավոր էր։ Հնարավոր էր այդ դժբախտ դեպքը տեղի չունենար, բայց այն պայմաններում, երբ սեփական իշխանությունը պահելու համար Հայաստանի տարբեր մարզերից հազարավոր ոստիկաններ չբերվեին Երեւան»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն Ոստիկանությանը դարձրել է իր մամուլի ծառայությունը՝ Ապարանում տեղի ունեցած դեպքը կոծկելու համար։