Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԲԴԽ-ն արձագանքել է Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրությանը…
Լավ է չարձագանքեր…
Պարզվում է, ըստ ԲԴԽ-ի մամլո ծառայության, Ջհանգիրյան Գագիկը «հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում»…Ու բացի դրանից «ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»…
Հետաքրքիր է, իսկ եթե գիտնական Ջհանգիրյանի փողոցայաին բառապաշարով և խայտառակ բացահայտումներով լի զրույցը, որի ժամանակ Ջհանգիրյանը շատ պարզ բացահայտում է, որ Հայաստանում արդարադատություն չկա և ինքը պատվեր կատարող է, տեղի ունենար, օրինակ՝ սուրճի սեղանի շուրջ կամ լունապարկում, կմեկնաբանե՞ր…
Զավեշտալի էր նաև այն, որ Ջհանգիրյանը, եթե իմանար, որ իրեն ձայնագրում են, ընդհնարպաես որևէ բան կխոսե՞ր…