«Ո՛չ հաստատում եմ, ո՛չ էլ` հերքում» Արթուր Ղազինյան

«Ո՛չ հաստատում եմ, ո՛չ էլ` հերքում». Ղազինյանը չի մեկնաբանում լրատվամիջոցներում շրջանառվող մանդատը վայր դնելու լուրերը
«Խմբակցության ներսում ոչ մի խնդիր չունենք։ Մթնոլորտը շատ լավն է, միջավայրն էլ։ Բոլորս պայքարում ենք այս իշխանության դեմ»,– նշեց Ղազինյանը։

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը և պատճառն էլ հայաստանյան ներքաղաքական իրավիճակն է, ու վերջինս այս պարագայում ավելի նպատակահարմար է գտնում դուրս գալ պայքարից, ապա որոշ ժամանակ անց նոր ուժ ձևավորել և այդպես մտնել պայքարի մեջ: