Ընկերուհիս կապնվել է ամուսնուս հետ, ինչպե՞ս կարող եմ նրան խայտառակ անել

Մեծ ցավով եմ հիմա պատմում այս պատմության մասին, բայց պետք է խոսեմ, որպեսզի մնացած աղջիկներն էլ զգուշանան: Ես միայն որպես մոտ ընկերուհի նրան եմ համարել ու թույլ եմ տվել, որ գա մեր տուն: Մի քանի անգամ նկատեցի, որ շատ ուշադիր է նայում ամուսնուս, բայց չէի կարող պատկերացնել, որ նա հետո իմ թիկունքում հարաբերություններ կսկսի ամուսնուս հետ:


Մեկ օր պատահաբար նրանց միասին տեսա դրսում` ամուսնուս մեքենայի մեջ: Այդ օրը սարսափելի կասկած ընկավ մեջս, ամեն անգամ ուզում էի ամուսնուս հարցնեի՝ ինչու էր ընկերուհիս իր մեքենայի մեջ, բայց մտածում էի գուցե դա հարցնելուց հետո, այլևս չկարողանամ հետևել նրանց ու հասկանալ՝ ինչ է տեղի ունենում իրենց մեջ:


Մեկ օր էլ հետևեցի այդ երկուսին ու տեսա ինչպես են միասին մտնում հյուրանոց: Այդ օրը ամեն բան պարզ դարձավ ինձ : Եկա տուն ու սպասեցի ամուսնուս: Հետո ցույց տվեցի այն նկարները, որ հեռվից արել էի: Ամուսինս ոչինչ չկարողացավ բացատրել, անիմաստ կմկմում էր: Որոշեցի ամուսնալուծվեմ, բայց այդ որոշումից հետո, ամուսինս ամեն կերպ ջանում էր մեր ընտանիքը բաժանումից փրկել: Մենք հիմա միասին ենք, բայց ես նրան փոխվելու ժամանակ եմ տվել: