Ո՞վ կփոխարինի Վանեցյանին «Պատիվ ունեմ»–ում

Ո՞վ կփոխարինի Վանեցյանին «Պատիվ ունեմ»–ում
Վանեցյանի հրաժարականից և նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցության` խորհրդարանական գործունեությունը դադարեցնելուց հետո «Պատիվ ունեմ»–ը պետք է որոշի ոչ միայն խմբակցության նոր անդամի, այլև նոր ղեկավարի ընտրության հարցը։
Վանեցյանի մանդատը, ըստ Ընտրական օրենսգրքի բաժին կհասնի դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդին` ծագումով գյումրեցի նախկին պատգամավոր ու նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանին։
Եթե Գրիգորյանը հրաժարվի ընդունել մանդատը, ապա ցուցակում հաջորդը Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն է, ով «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկվել է որպես «Հայրենիք» կուսակցության անդամ։
Հաշվի առնելով Վանեցյանի հայտարարությունը` իր ղեկավարած կուսակցության` խորհրդարանական հարթակից հեռաալու մասին, Թեհմինա Վարդանյանը, թերևս նույնպես խորհրդարան չի գնա։
Այս դեպքում խմբակցության նոր անդամի հաջորդ թեկնածուն կլինի ՀՀԿ անդամ, Կադաստրի նախկին պետ, Գալուստ Սահակյանի որդի Արմեն Սահակյանը։
Իսկ եթե նա էլ հրաժարվի մանդատից, ապա խմբակցությունը պետք է դիտարկի հետախուզման մեջ գտնվող, ՀՀԿ անդամ, ԴԱՀԿ նախկին պետ, Միհրան Պողոսյանի թեկնածությունը։