Դոն Պիպոն նոր շարժում է ստեղծել

Դոն Պիպոն Հայ խաչակիրների շարժում է ստեղծել

Իր դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործով անցնող անձանց առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արթուր Ասատրյանը:
Ազգային անվտանգության ծառայությունը գործի քննության ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով երեք անձինք՝ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղաղախեցյանը և Արկադի Քոչինյանը: