Իմաստուն պատմություն երկու գայլերի մասին։ Այն կարդում ես 20 վայրկյանում, բայց հիշվում է մի ամբողջ կյանք…

Դա ինձ ստիպեց մտածել։ Իսկ ձե՞զ։

Յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքի ընթացքում ներքին պայքար է մղում։ Այդպես է ստացվում, որովհետև մեր ներսում երկու գայլ է ապրում,- խոսակցությունը սկսեց իմաստուն հնդիկը:

Այդ ինչպե՞ս երկու գայլ,- հարցրեց փոքրիկը, դեմքը փայլում էր մանկական հետաքրքրասիրությունից։

Դրանցից մեկը Չարն է։ Դրանք են վախը, զայրույթը, նախանձը, վրդովմունքը, հպարտությունը, ագահությունը, եսը, ստորությունը, ամբարտավանությունը, խղճահարությունը և մեղքի զգացումը: Բայց մյուս գայլը Բարին է: Ուրախություն, խաղաղություն, սեր, հույս, ողորմություն, առատաձեռնություն, ճշմարտություն և հավատք,- պատասխանեց ծեր հնդիկը։

— Նրանցից ո՞ր մեկն է հաղթում, պապիկ, -հարցրեց տղան, և ակնհայտ էր, որ նա շատ էր անհանգստացած։ Նա չէր համբերում, ուզում էր ճշմարտությունը պարզել։ Գայլը, ում դու կերակրում ես, նա է միշտ հաղթում,- պատասխանեց Պապիկն ու ժպտաց։

Ի՞նչ հասկացաք առակը կարդալուց հետո: