Բռնություն կար… Անյա Սահակյանը պատմել է, թե ինչո՞ւ է իր ամուսնությունն ընդամենը 2 ամիս տևել․․․

Դերասանուհին խոստովանել էր, որ տեւական շրջան ստեղծագործական դադարի մեջ էր, քանի որ հանուն ամուսնու հրաժարվում էր բոլոր դերերից: Ըստ Անյայի՝ ամուսինը փորձում էր իրեն վանդակի մեջ պահել, նույնիսկ դեմ էր, որ կինը բարձրակրունկներ կրեր:

Անյայի խոսքով՝ իրենց ընտանիքում նույնիսկ բռնություն կար, սակայն իր կողմից: «Բաժանվելու որոշումը ես եմ կայացրել: Ամենամեծ պատճառը նրա խանդն էր: Որքան էլ, որ հետագայում երկուսիս կողմից էլ փորձեր արվել են, շտկել իրավիճակը չստացվեց…

Ինձ թվում էր՝ կյանքս կապել եմ հասուն տղամարդու հետ, այնինչ պարզվեց` այնպիսի մարդու հետ եմ ապրել, որն իմ կյանքին կարեւորություն չէր տալիս, փորձում էր իմ հաշվին կայանալ: Երբ տղամարդն անվստահ է լինում ինքն իր վրա, միշտ իր ներքին խնդիրները

կնոջ վրա է բարդում: Ցավոք` ես թույլ կին չեմ, որպեսզի դա թույլ տամ: Թույլ տղամարդու մոտ միշտ կինն է մեղավոր»,-նշել է Անյան: Հավելենք, որ նրանք ամուսնացած էին ընդամենը մի քանի ամիս: Անյան չի թաքցնում, որ արդեն նոր սիրելի ունի: