Youtube-ը ջնջել է ռուս լրագրող Սեմյոն Պեգովի Wargonzo ալիքը

Youtube-ը ջնջել է ռուս լրագրող Սեմյոն Պեգովի Wargonzo ալիքը։ Բոլոր տեսանյութերը եւ տեղեկությունները հեռացվել են ալիքից։ Youtube-ի ադմինիստրացիան հայտարարել է կանոնների խախտման մասին։

Wargonzo-ի թիմը հայտնել է, որ սպասում էր նման որոշման եւ նույնիսկ մի փոքր զարմացած է, թե ինչու էին այդքան երկար հանդուրժում իրենց։

Թիմի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սաստկացումից հետո վիդեոհոսթինգի ադմինիստրացիան արգելափակել է ալիքը։

«Այնուամենայնիվ, այս հարթակում մեր բաժանորդների թիվը վստահորեն մոտենում էր մեկ միլիոնի, եւ մենք դարձանք պատերազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը»,-ասել է նա։