Հզոր երկրաշարժը 122 մարդու մահվան պատճառ

Աֆղանստանում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հունիսի 22-ի գիշերը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 51 կմ խորության վրա։

Աֆղանստանի հարավարևելյան Պակտիկա և Խոստ նահանգներում առնվազն 120 մարդ է զոհվել երկրաշարժի հետևանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կարմիր մահիկի Հարավ-Արևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ Պակտիկայի Գիյան շրջանում զոհվել է 100 մարդ, իսկ Խոստ նահանգի Սպերա շրջանի Աֆղանստանի Դուբայ գյուղում 20 դի է դուրս հանվել։ Մեր խմբերը ժամանել են Գիյան շրջան»,- ասել է Նասերին։