«Բրավո․ ո՞ւր էր, թե նրա դուխը ունենային շատերը»․ Միքայել Միրիջանյանը՝ Ջհանգիրյանի մասին

«Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր Միքայել Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի՞ՆՉ ԵՔ ԽԱՌՆՎԵԼ ԻՐԱՐ, ԲՐԱՎՈ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Ի գիտություն իմ ընկերների՝ ասեմ, որ ԱՄՆ ողջ արդարադատության համակարգը հիմնված է հենց նմանատիպ սակարկությունների ու առևտրի վրա։ Եվ դա մի արտառոց երևույթ չպիտի համարվի դատաիրավական առնչություններում։

Չեմ պատկերացնում, թե, օրինակ, ԱՄՆ դեսպանին կամ միջազգային կառույցներին ինչպե՞ս պետք է հիմնավորեն պարոն Ջհանգիրյանին պատժելու շարժառիթները։

Դեռ ավելին, ես կողմ կլինեի, եթե բոլոր թալանչի ստահակներին կանչեին «կզարան», «տկլորացնեին» և 24 ժամ տային Հայաստանից «չքվելու» համար։

Ինչ է, սխալ կլինե՞ր, եթե սատկած առյուծաքաղ հեռոսին ասեին՝ արի 4 միլիարդ դոլար մուծվիր պետությանը և հայրենիքս ազատիր քո գաղջ ներկայությունից։

Ամեն օր է ապացուցվում, որ ժողովրդի դեմ պայքարում են ամենաստոր ոչնչությունները, ծերունի ծեծող, մանուկների հոգեբանությունը խաթարող, հացի սեղան սրբապղծող չմարդիկ։ Էլ ի՞նչ պետք է անեն սրանք, որ ասենք՝ բավ է հանդուրժենք։ Եթե ուժներս չի ներում դատել, գոնե փրկագին ստանալով վռնդենք։

Իսկ Ջհանգիրյանը այս դրվագում հանդես է եկել որպես ճկուն կոմբինատոր և պողպատե մուրճի հմուտ վարպետ։ Ո՞ւր էր, թե նրա դուխը ունենային շատերը։

Michael Mirijanyan