«Հայոց բանակի գնդապետն ասում է՝ ես մեղավո՞ր եմ, որ ձեր էրեխեքը մեռել են» Գարիկ Գալեյան

«Հայոց բանակի գնդապետի տված ցուցմունք ա մեզ վրա, որին երբ ասում ես՝ սա իմ տղան ա, տվել ենք հայոց բանակին, որ ծառայի, տարել եք սպանել եք, զոհվել ա, ասում ա՝ դա իմ պրոբլեմը չի, ձեր պրոբլեմն ա»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Ասում է՝ ես մեղավո՞ր եմ, որ ձեր էրեխեքը մեռել են․․․ Բա դա հայոց բանակի գնդապետի խոսք ա՞»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը և նրա եղբայրը՝ Արթուր Գալեյանը, ձերբակալվել էին մայիսի 18-ին: Մեկ օր անց նրանք ազատ արձակվեցին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք մեղադրվում են զորամասի տարածք մուտք գործելու ու հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։