Երեխային օգնելու և ծնողական պարտքը լիարժեք կատարելու մի քանի պատվիրաններ

ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ
1. Տաք ուտելիքից ու հագուստից բացի, ինձ տվեք նաև հոգեկան ջերմություն, հոգատարություն և ձեր սերը։
2. Խոսեք ինձ հետ սրտով և ձեռքերով, որովհետև բառերը հաճախ ինձ անհասկանալի են։
3.Ուժ մի՛ կիրառեք իմ հանդեպ, որովհետև դա կսովորեցնի ինձ, որ ուժի միջոցով ամեն ինչ կարելի է լուծել։
4. Առաջնորդեք ինձ, և ես կգամ Ձեր հետևից։
5. Մի՛ խոստացեք այն, ինչ չեք անելու։ Չէ՞ որ ես կկորցնեմ վստահությունս Ձեր հանդեպ։
6. Օտար մարդկանց ներկայությամբ ինձ դիտողություն մի՛ արեք. ես ամեն ինչ ավելի լավ կհասկանամ, եթե Դուք առանձին ու հանգիստ զրուցեք ինձ հետ։
7. Այնպես արեք, որ ես զգամ իմ կարևորությունը և իմ դերը մեր ընտանիքում։
8. Օգնեք ինձ, որ երբեք չվախենամ կորցնել Ձեր սերը։
9. Բացատրեք ինձ չարի ու բարու տարբերությունը։
10. Ոգևորեք ինձ իմ առաջին նախաձեռնություններում, անգամ եթե ես դեռ հարյուրավոր սխալներ եմ անում։
11. Մի՛ պատժեք ինձ անհաջողությունների համար։
Գնահատեք ու քննադատեք ոչ թե ինձ, այլ իմ արարքները։
Դորոթի Լոու Նոլթ