«Ջհանգիրյանն անհետացած զինվորի հորն այնպիսի բան էր ասել, որ այդ մարդը ինքնա*** էր եղել» Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը.

«Փաստաբան Լուսինե Վիրաբյանը հանգամանալից անդրադարձել է 2021-ի մայիսի 14-ից Վարդենիսում մարտական հերթապահության ընթացքում անհետ կորած ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի հարցին։ Զինվորի մասին մինչև այսօր ոչ մի լուր չկա, իսկ պաշտպանության նախարարությունը լռում է՝ կարծես ոչինչ չի եղել, քննչական և հետաքննական մարմիններն էլ, փաստաբանի տեղեկությամբ, զինվորի ծնողին ցինիկաբար ասել են, թե «միգուցե սառել, կպել է մի տեղ, գազաններն են կերել»։

 

Այս հրեշավոր մարդկանց հանցավոր արարքը և այս օրերի լրատվական գլխավոր հերոս Գագիկ Ջհանգիրյանի անձը ինձ նմանատիպ մի պատմություն հիշեցրին, որը տեղի է ունեցել 24 տարի առաջ, բայց վերքը արնահոսում է մինչև այսօր։
1998-ին ժամկետային ծառայության ժամանակ դիրքից խորհրդավոր կերպով անհետացել է իմ զարմիկ Արմեն Մկրտչյանը։ Նույնկերպ քննչական մարմինները անհետացման հազար ու մի պատճառ էին բռնում՝ սկսած դիրքն ինքնակամ լքելուց մինչև միջանձնային հարաբերություններ, սակայն որևէ գործնական քայլ զինդատախազությունը չէր անում ամիսներ շարունակ։ Իսկ այդ ժամանակ զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր։
Արմենի հայրը մի քանի անգամ մտել էր Ջհանգիրյանի մոտ՝ պահանջելու որդու անհետացման հետաքննություն և, ի վերջո, գտնել և վերադարձնել իր որդուն։ Իսկ Գագիկ Ջհանգիրյանն անհետացած զինվորի հորը այնպիսի բան էր ասել, որ այդ մարդը տուն էր վերադարձել ու ինքնասպան եղել։

 

․․․ տղայիդ ես ուզո՞ւմ․․․ գնա բահը վերցրու, հողը փորի, մի տեղից կգտնես տղայիդ»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան