4 կիլոգրամ հսկա. Սիրուշոն բացառիկ լուսանկար է հրապարակել ծննդատնից

Քիչ առաջ երգչուհի Սիրուշոն բացառիկ լուսանկար է հրապարակել ծննդատան հիվանդասենյակից։ Նա ուլտրաձայնային հետազոտության է եղել, որից պարզ է դարձել, որ երեխան, որ պետք է շուտով ծնվի արդեն կշռում է 4 կիլոգրամ 100 գրամ։

Սիրուշոն էմոջիների միջոցով արտահայտել է իր զարմանքն ու <<վախը>>՝ երեխայի քաշի հետ կապված։ Հավելենք, որ երգչուհին ընտանիքի հետ ԱՄՆ-ում է՝ծննդաբերության նպատակով։ Նրա կողքին է նաև մայրը՝ Սյուզան Մարգարյանը։

Այս շրջանում Սիրուշոն բավականին ակտիվ է։ Նա լուսանկարներ է հրապարակում որդիների հետ։ Հետևելով նրա տեսքին՝ երևում է , թե որքան է մեծացել նրա փորիկը, և որ շուտով կծնվի նրա դուստրը։

Ավելի վաղ Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որտեղ որդիների հետ քննարկում էր դստեր անունը։Կրտսեր որդին՝ Միքայելը, տղայի դեպքում առաջարկել է փոքրիկին տալ Կայծակ, իսկ աղջկան՝ Արևածաղիկ անունները:Սիրուշոյի ավագ որդին՝ Ռոբերտը, առաջարկել է փոքրիկին անվանակոչել Սիրուշո:Սիրուշոյի հարցին՝ ինչպես կտարբերեն իրենց, Ռոբերտը պատասխանել է. «Քեզ ասելու ենք մամա, իսկ իրեն՝ Սիրուշո»: