«Նիկոլի գերեզմանը կփորեն, եթե Ալիևը դա հրապարակեց…..»Ի՞նչ նոր սկանդալային բացայտումներ է սպասվում մոտ ապագայում

Հունիսի 22-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խորհրդարանական հերթական նիստի ժամանակ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Մենք այժմ պետք է պատրաստ լինենք ոչ միայն սահմանների բացմանը, այլև Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության համար «Արևմտյան Զանգեզուրում» (Սյունիքի մարզ.- խմբ․) 42 կմ-անոց ճանապարհի կառուցմանը»։ Օրուջը բառացի նշել է, որ սա Հայաստանի վրա ճնշում բանեցնելու միջոց է, և բխում է ոչ թե խաղաղասիրական օրակարգից, այլ այդ «շինարարական միջոցառումները 44-օրյա պատերազմի շարունակությունն են»։

168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ադրբեջանցի պաշտոնյայի նման սկանդալային հայտարարությանը մեկ օր անց էլ չարձագանքելը մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը պատահական չհամարեց։