«Թավշյա հեղափոխությունից» հետո Արթուր Ասատրյանի անունը սկսեց հնչել հասարակության մեջ, երբ նա փորձեց «գահընկեց» անել գեներալ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի «ավատական» գահից։
Երբեմնի ձերբակալված քրեական հեղինակություն Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան) կապված է մի շարք աղմկահարույց գործերի հետ։ Սակայն նա հայտնի է որպես հայկական մշակութային արժեքների պահպանման գործի մեջ ներդրում արած բարերար։