Ինչու՞ է Ղազախստանը Տիգրան Քեոսայանին ներառել սև ցուցակում

Մարգարիտա Սիմոնյանի ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին Ղազախստանում ներառել են ահաբեկիչների հետ նույն ցուցակում։ Այդ մասին հայտնում է «КазТАГ» լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ Քեոսայանն, ի վերջո, ընդգրկվել է Ղազախստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում, ինչպես ավելի վաղ խոստացվել էր պաշտոնական մակարդակով։

«Իրականում, սա բավականին ընդարձակ ցուցակ է, այնտեղ հիմնականում ահաբեկիչներ են և նմանատիպ կատեգորիայի այլ անձինք, որոնց հետ շարքում նաև Քեոսայանը։ Նրանք պաշտոնապես չեն ասի, որ այս ցուցակում է, դա նախատեսված չէ նորմերով։ իշխանությունները անուն-ազգանունով չեն անվանի այդ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր ահաբեկչի»,- պարզաբանել է գործակալության աղբյուրը։