Անտարակտիդայում գիտնականները հայտնաբերեցին սարսափելի մի գտածո

Նախքան տեսանյութը դիտելը իմացեք նաև՝

Հնագետները սարսափելի բացահայտում են արել 1900 տարի առաջ ապրած ստրուկի մահվան մասին

Ֆենստանտոն գյուղում (Քեմբրիջշիրի կոմսություն) 2017 թվականին հայտնաբերված հռոմեացի ստրուկի մնացորդները «խաչելության լավագույն օրինակն են» և Մեծ Բրիտանիայում խաչելության առաջին վկայությունը, հայտնում է Daily Mail-ը։

Մի քանի տարի առաջ հնագետները նշված տարածքում հայտնաբերել են մարդու կմախք՝ 170 սանտիմետր հասակով, 25-35 տարեկան, որի կրունկի մեջ խրված է եղել երկաթե մեխ։

Ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդը մահացել է մ.թ. 130-337 թվականներին՝ ժամանակակից Անգլիայի տարածքում՝ Հռոմեական կայսրության տիրապետության ժամանակ:

Դիակի կողքին հայտնաբերվել են նաև փայտե կառույցի բեկորներ, որով թաղվել է ստրուկը։ Այս գտածոն, ըստ գիտնականների, Մեծ Բրիտանիայում մարդու խաչելության առաջին ապացույցն է:

«Իրականում սա առաջին անգամն է, որ մենք հնագիտական աշխատանքների ժամանակ խաչելության իրեղեն ապացույցներ ենք հայտնաբերել»,- մեկնաբանել է պեղումների ղեկավար Դեյվիդ Ինգամը։

Թեև նման մահապատիժը սովորաբար կապվում է քրիստոնեության հետ, հնագետները չեն կարծում, որ այս դեպքում որևէ կապ կա կրոնի հետ։ Հետազոտությունից հետո փորձագետները եկել են այն եզրակացության, որ ստրուկին խաչել են ոչ թե խաչի, այլ ինչ-որ այլ կառույցի վրա։

Գիտնականները նման եզրակացության են եկել այն բանից հետո, երբ տղամարդու մարմնում այլ մեխեր չեն հայտնաբերել։ Ընդ որում, չի բացառվում, որ երկու տախտակ է եղել՝ ստրուկին գամել են մեկին, իսկ մյուսին՝ կապել։

Ըստ հնագետների՝ նրա կրունկով անցնող մեխը, ամենայն հավանականությամբ, նպատակ ուներ պարզապես անշարժացնել ստրուկին, ոչ թե պահել նրա քաշը: Թե ինչի համար է այս մարդը ենթարկվել ամենախիստ պատժի, գիտնականները դեռ չեն պարզել:

Daily Mail-ը նշում է, որ Հին Հռոմում հանցագործներին, պետության թշնամիներին, ծովահեններին, ստրուկներին և սոցիալական ցածր կարգավիճակ ունեցող այլ մարդկանց սովորաբար մահապատժի էին ենթարկում խաչելության միջոցով։ Իսկ հռոմեական օրենքները նաև նախատեսում էին, որ եթե ստրուկներից մեկը սպանում է իր տիրոջը, ապա այդ մարդու բոլոր ստրուկները, այդ թվում՝ կանայք և երեխաները, նույնպես պետք է մահապատժի ենթարկվեն այդ կերպ։

Խաչելությունը Հռոմեական կայսրությունում մահապատժի հիմնական ձևն էր, մինչև այն արգելվեց Կոստանդին Մեծի օրոք (մ. թ. 306-337 թթ.):