‎Երբ իմանաք, թե ինչ հիվանդություններ է բուժում կեռասը՝ միշտ կուտեք

Կեռասը համարվում է ամենաօգտակար հատապտուղներից մեկը, այն օգնում է կարգավորել քունը, բարձրացնում է տեսողության սրությունը, բարելավում է մարսողությունը եւ ուղեղի աշխատանքը, օգնում է մկանային դողը եւ ցավը հաղթահարելուն։ Ավելին, կեռասի մեջ կան Е, С, B3, B4, B5 վիտամիններ, ինչպես նաեւ հանքանյութեր՝ երկաթ, կալիում, մագնիում, կալցիում եւ ֆոսֆոր։

Ինչպես հավաստիացնում է սննդաբան Իրինա Մալցեւան, ցանկացած մուգ գույնի հատապտուղ պարունակում է ֆիտոնուտրիենտներ, պոլիֆենոլներ, որոնք չափավոր օգտագործման դեպքում կպաշտպանեն օրգանիզմը ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցությունից, ուրեմն եւ ծերացումից։

Կեռասի մեջ կան նաեւ ոչ քիչ անտոցիաններ, որոնք հայտնի են որպես հզոր հակաօքսիդանտներ, դրանք կատարում են կանխարգելիչ գործառույթ՝ կանխելով օրգանիզմում ուռուցքների առաջացումը։

Կարծիք կա, որ կեռասը կանխում է շաքարային դիաբետի առաջացումը, բացի այդ, այն օգտակար է նաեւ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Բանն այն է, որ կեռասի մեջ կա շատ կալիում, որն ամրացնում է սրտամկանը եւ կարգավորում զարկերակը։ Այդ մթերքի մեջ մտնող կումարինները խոչընդոտում են արյան մակարդելիությանը՝ նվազեցնելով թրոմբների առաջացման վտանգը։ Իսկ վիտամին С-ի բարձր պարունակությունը կեռասի պտուղներում օգնում է իմունային համակարգի աշխատանքին։

Մասնագետի խոսքով՝ երեխաներին կեռաս կարելի է տալ 1,5 տարեկանից ոչ շուտ եւ օրը մեկ-երկու պտղից ոչ ավելի։ Ցանկացած բացասական դրսեւորման դեպքում (կարմիր բծեր, ցան) պետք է անմիջապես բացառել կեռասը։ Արդեն 3 տարեկանից հակացուցումներ չլինելու դեպքում երեխան կարող է ուտել 150 գրամ կեռաս օրական։

Ինչ վերաբերում է մեծահասակներին, նրանց նույնպես խորհուրդ է տրվում չմոռանալ այն մասին, որ կեռասի չարաշահումը կարող է առաջ բերել մարսողության խանգարում եւ ալերգիա։ Կեռասի խորհուրդ տրվող նորմը մեծահասակի համար՝ օրական 300 գրամ։