Դուբայում տեղի է ունեցել Ապագայի թանգարանի բացման արարողությունը։ Ֆուտուրիստական շենքն արդեն սկսել է ընդունել հյուրերին։ Այս մասին փետրվարի 22-ին Twitter-ում հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը։
Շենքը կոչվում է ճարտարապետական հրաշք։ Իր ապշեցուցիչ դիզայնով և առաջադեմ տեխնոլոգիայով այն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ անցյալ տարի National Geographic ամսագրի կողմից ճանաչվելով մոլորակի 14 ամենագեղեցիկ թանգարաններից մեկը:
Նշվում է, որ թանգարանը չժանգոտվող պողպատից է և զարդարված է արաբական գեղագրության մեջբերումներով։
Ընթացիկ տեխնոլոգիական ցուցադրությունը վերաբերում է հինգ տարբեր ցուցանմուշների՝ տիեզերական ճանապարհորդության և տիեզերքի ապագայի, կյանքի, կլիմայի փոփոխության և էկոլոգիայի, առողջության և հոգևորության թեմաներին:
Ընդհանուր առմամբ, 77 մետր բարձրությամբ յոթհարկանի շենքը զբաղեցնում է 30000 քառակուսի մետր տարածք, որի հեղինակն էմիրաթցի նկարիչ Մաթթար բին Լահեյն է, իսկ ճակատային 1024 սալերը պատրաստվել են ռոբոտների միջոցով։ Բացի դրանից՝ թանգարանը շրջապատված է 80 տեսակ բույսերով զբոսայգով, որոնց խնամում է խելացի ոռոգման ավտոմատ համակարգը։