Դե թող 2000 հոգով միտինգ անի, տեսնեմ մինչև երբ․ ինչպե՞ս է Վանեցյանը ծաղրում Իշխան Սաղաթելյանին

Medianews-ը գրում է․

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Բնականաբար սա մեծ հարված էր փողոցային շարժմանը և դրա առաջնորդներին, քանզի դրանով Վանեցյանը նախ հաստատեց փողոցային շարժման տապալումը, ապա նաև փաստեց, որ փողոցային շարժման առաջնորդների միջև կան խորը տարաձայնութուններ։

Օրերս նեղ շրջանակներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Վանեցյանն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի այն քննադատություններին, թե իբր ինքը դավաճանել է ընդդիմությանը։ Վանեցյանը քմծիծաղ է տվել ու ասել․

«Մեծ-մեծ խոսալով հո չի․․․ դե թող 2000 հոգով միտինգ անի, տեսնեմ մինչև երբ․․․ տեսնեմ ինչի են հասնելու»։