Դեսպան Մակունցը հանդիպել է Բայդենի հետ

2022 թվականի հունիսի 13-ին դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում նորանշանակ դեսպանների միջոցառման շրջանակներում կարճ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հիշեցնենք , որ «հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)», — մասնավորապես ասված է հրամանագրում: