Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում
Տեղեկությունը  հաստատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
«Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ», — ասել է Միկոյանը։