«Մերը բանակ չի, որ գեներալ լինի, մերը Հասարակական Կազմակերպություն է, դրա համար կոստյումով տղա է կանգնած» Մանուել Մանուկյան

Պապիկյանի տեղը լինեիք ինչ կանեիք ?
Կհագնեիք շարքային զինվորի շոր և կկանգնեիք գեներալների մեջ ?
Սրանով նիկոլը ալիևին ցույց է տալիս, որ մենք էլ բանակ չունենք։ Մենք չունենք գեներալներ , նիկոլը բոլորին չեզոքացրել է։ Մերը բանակ չի, որ գեներալ լինի, մերը Հասարակական Կազմակերպություն է, դրա համար կոստյումով տղա է կանգնած։ Մենք իրավունք չունենք բանակ ունենալու և դա ալիևի հրաման է նիկոլին , որը նիկոլը կատարում է։


Սրա հետևանքը Հայ Ազգին նոր թարմ զինվորի դիակներ ապահովելն է լինելու։ Այն անտարբերությունը որ կա այսօր, բերելու է յուրաքանչյուրիդ զավակի անդառնալի կորուստին։ Ցավոք հիմա շատերը ապագայի մասին չեն մտածում, այսօրվա կյանքն են վայելում։ Սա խայտառակություն է, սա ազգի ստորացում է։ Հայաստանի բանակը անգամ շարքային զինվորի մակարդակի ղեկավար չունի, որտև Պապիկյանը անգամ շարքային զինվոր ի վիճակի չի եղել ծառայել։
Ցավը նրանում է, որ Ձեր անմեղ որդիների ճակատագիրը թողել եք բախտի քմահաճույքին, բայց վաղը կդժգոհեք Աստծուց և կասեք ինչու այսպես եղավ։

Мануел Манукян