Ես արդեն 46 տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 48․ Ողջ կյանքում երազել ենք աղջիկ երեխա ունենալու մասին․․․Օրեր առաջ աղբարկղի մոտ ամուսինս գտել է մեր երազանքը

Ես արդեն 46 տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 48․ Ողջ կյանքում երազել ենք աղջիկ երեխա ունենալու մասին․․Օրեր առաջ աղբանոցում
գտանք մեր երազանքը։Ես 46 տարեկան եմ, ամուսինս՝48: Ունենք բազմազավակ, սիրով լի ընտանիք: Մեծացնում ենք մեր 5 որդինե-
րին:

Ես ու ամուսինս միշտ երազել ենք դստեր մասին, բայց չի ստացվել:Այդ աշնանային օրը փոխեց մեր կյանքը:Ամուսինս ամեն առավոտ
աշխատա նքի գնալիս գցում էր մեր տան աղբը. այդպես արդեն 15 տարի: Այդ օրը նա սովորա կանի պես համբուրեց մեզ, վերցրեց
տոպ-րակը և գնաց:

Հանկարծ 5 րոպե անց նա վերադարձավ՝ նորածին փոքրիկի գրկած…Պարզվում է, նա մոտեցել է արկղերին, որ գցի աղբը,և երեխա-
յի լաց է լսել: Փորփրել է և հայտնաբերել ծածկոցով փաթաթված փոքրիկին: Խեղճն այնքան էր սառել և լացել, որ կապտել էր…Սիրտս
կտոր-կտոր եղավ. ինչպես կարելի է երեխայի հետ այդքան անմարդկային կերպով վարվել:

Մենք զանգեցինք ոտսիկանություն,բայց մինչ նրանց գալը երեխային կերակրեցի. ինչպես հասկացաք,մեր տանը շշի և կաթի պակաս
լինել չի կարող:Ես փոքրիկին տաք հագցրեցի և գրկեցի. նա 5 րոպեում քնեց իմ գրկում: Երեխան աղջիկ էր…նա, ում մասին երազել
եմ ամբողջ կյանքում, ինչ-որ մեկի համար հավասար է եղել աղբի…գլխումս չէր տեղավորվում:

Ոստիկանությունից մեզ ասացին,որ երեխային պիտի հիվանդանոց տանեն.ամուսինս գնաց նրանց հետ:Հենց այդ օրը երեկոյան խո-
սեցինք և հասկացանք, որ նա պիտի մնա մեզ հետ…նա մեր աղջիկն է:2 ամիս անց Մարիային բերեցինք տուն: Ի դեպ, եղբայրներն
են որոշել անունը:

Նրանք այնքան են սիրում քրոջը, վիճում են, թե ով պիտի օրորի կամ խաղա նրա հետ…Հիմա ես ամեն ինչ ունեմ, անչափ երջանիկ
եմ…