Նիկոլի մասին շատ են երգեր ու բանաստեղծություններ գրել ու կգրեն․ իմ գնահատմամբ՝ սա լավագույնն է……..

Նիկոլի մասին շատ են երգեր ու բանաստեղծություններ գրել ու կգրեն․ իմ գնահատմամբ՝ սա լավագույնն է․

Մենակ չե՛ս, մենակ չե՛ս, մենակ չե՛ս,
Քեզ հետ են չարքերն ու դևերը․
Եկել ես լույս երկիրս խաչես
Ու կտրես իմ ազգի թևերը։
Որ սոված բորենու պես լափես
Ու խմես քաջերի արյունը։
Քո սփռած խավարում խարխափես՝
Փշրելով մոտեցող գարունը։
Դու այր չե՛ս, դու հայ չե՛ս, դու մարդ չե՜ս,
Դու չարքի խտացված պատում ես,
Եկել ես Հուդայի պես խաչես,
Ավերես հավատը, մեր տունը։
Մենակ չե՛ս, մենակ չե՛ս մենակ չե՛ս,
Քեզ հետ է թշնամու ոհմակը։
Դեռ պիտի խմբովի հառաչեք
Դեռ մուժ ու մշուշ է, դեռ տա՛ք եք․․․

Խաչիկ Մանուկյան

Sevak Hakobyan