Ռուսաստանը Բելառուսին «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր կփոխանցի. Պուտին

Առաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսին կփոխանցի ՛՛Իսկանդեր-Մ՛՛ համալիրները, որոնք կարող են կիրառել ինչպես բալիստիկ, այնպես էլ թեւավոր հրթիռներ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Ինչպես պայմանավորվել էինք՝ մենք առաջիկա մի քանի ամիսներին Բելառուսին ՛՛Իսկանդեր-Մ՛՛ մարտական հրթիռային համակարգեր կփոխանցենք, որոնք, ինչպես գիտեք, կարող են կիրառվել և՛ բալիստիկ, և՛ թևավոր հրթիռներով, ընդ որում՝ սովորական և միջուկային տարբերակով՛՛: