Սնդիկային ջերմաչափերի ներմուծումը կդադարեցվի, իսկ ի՞նչն է պատճառը իմացեք նաև դուք

Հայաստանը պատրաստվում է արգ ելել սնդիկի ջերմաչափերի վաճառքը. Չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սնդիկի մասին» օրինագիծը։ Օրենքն արգե լում է սնդիկ պարունակող սարքերի ներմուծումն ու վաճառքը։

Այս ցանկում ներառված են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լյու մինեսցենտային լամպերը (որոնք Հայաստանում վաղուց չեն օգտագործվում), բարոմետրերը, մանոմետրերը, ջերմաչափերը։

Հին ջերմաչափերը, բնականաբար, ազգաբնակչությունից չեն առգրավվելու, բայց դրանք այլեւս չեն վաճառվելու դ եղատներում։ Ջերմաչափերն ու սնդիկային այլ սարքերը շուկայից հանելու ժամանակացույցը կհաստատի կառավարությունը։

Օրինագիծն ընդունվել է Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի հիման վրա, որին միացել է Հայաստանը։ Կոնվենցիան սահմանափակում է սնդիկի օգտագործումը՝ բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար։

Կոնվենցիան ընդունվել է ճապոնական Մինամատա քաղաքում, քանի որ 1950-ականների սկզբին այնտեղ սնդիկի զանգվածային թո ւնավորումներ են գրանցվել։ Քաղաքում տեղակայված պարարտանյութերի գործարանը քիմ իական ռեակցիաների համար

օգտագործել է սնդիկի կատալիզատորներ, որից հետո սնդիկը նետել է անմիջապես ծով: Այնտեղ սնդիկը ձևավորեց շատ վտ անգավոր միացություններ, որոնք ազդում էին մարդկանց և կենդանիների նյա րդային համակարգի վրա։