Ծնվել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը

Մամուլը գրում է, որ ԱՄՆ-ում ծնվել է երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը։

Երգչուհին ամիսներ առաջ էր հայտնել երեխայի սեռը:

Նշենք, որ զույգն ունի երկու որդի:

Զույգն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։

Ընտանիքում սպասվող համալրման մասին Սիրուշոն հայտնել էր մարտ ամսին։ Երգչուհին, խոսելով դստերն արտերկրում լույս աշխարհ բերելու մասին, նշել էր․ «Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ»։