23-ամյա երիտասարդը Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի մոտ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով: