Մենք ՌԴ-ի գաղութ չենք․ հանրությունը ինքը պետք է որոշի` ուզում է վճարել այդ դպրոցների համար, թե ոչ. Բլեյան

ՀՀ-ում ռուսական դպրոցների պահանջվածությունը տասնյակ անգամներով զիջում է ՌԴ-ում հայկական դպրոցների պահանջվածությանը։ ՀՀ-ին թշնամական Թուրքիայում 100,000 հայության համար գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, իսկ դաշնակից ՌԴ-ում 2 մլն-ից ավել հայության համար չի գործում գեթ մեկ հայկական դպրոց։ Այս մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ, որի նշմամբ՝ չպետք է հիմնվել օտարերկրյա պաշտոնյաների հայտարարությունների վրա։ Հայկական դպրոցներ գործում են Ստամբուլում, որի հետ իր սերտ համագործակցությունն ունի «Բլեյան» դպրոց, այնտեղի սաներին ջերմորեն ընդունել են «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»։ Պարոն Բլեյանի խոսքով՝ յուրաքանչյուր աշակերտ ունի ընտրություն ութ լեզուներից ընտրել այն լեզուն, որը կցանկանա սովորել և այդ թվի մեջ մտնում է նաև թուրքերենի ուսուցումը։

Բլեյանը կարծում է, որ ռուսաց լեզվով ուսսուցման հարց մեր օրակարգում չկա։ Ըստ ՀՀ լեզվի մասին օրենքում կատարված փոփոխության՝ օտար լեզվի ուսուցմամբ հինգ դպրոց կարող է լինել, սակայն ներկայումս Հայաստանում կա հինգից ավելի նման դպրոց, որը լեզվի մասին օրենքի խախտում է։ Ռուսները նույնիսկ ազգային փոքրամասնություն չեն Հայաստանում, եթե անգամ նրանց համարենք փոքրամասնություն, ապա թվով կլինեն վերջիններից։

Ինտերնետում էլ ռուսերենն ունի դիրքը, հիմնականում մուլտերը և այլ ինտերնետային ծառայություններ ռուսերեն են։ Հայ երեխաներն արդեն դարձել են ռուսերենի գործածողները ու բավականին հեշտ էլ յուրացնում են լեզուն։ Այսինքն՝ ռուսերենի յուրացումը էապես լավացել է, որի հետ բացարձակ կապ չունի դասավանդումը․ դա եղել է ինտերնետի շնորհիվ։

Քննությունների և սովորելու համար էլ են ընտրում ռուսերենը, սակայն նախապատվություն տալիս են անգլերենին, հանրային պահաջն ու հետաքրքրությունը մեծացել է օտար լեզուների հանդեպ, բայց ոչ ռուսերենի, ռուսերենը մնում է նույն վիճակով։ Ինչի հիման վրա պետք է ՀՀ կառավարությունը նման հայտարարություն անի։ Մենք հիմա ունենք բազում խնդիրներ հայերենի հետ կապված։ Անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությումբ, արևմտահայերենը ևս կարիք ունի պաշտպանության, բայց բուն աշխատանքներ չեն տարվում։ Լեզուն է մեր ինքնիշխանության կայունությունը։ Պետք է արևելահայերենի և արմտահայերենի անջրպետը ջնջել, սակայն հակառակն ենք անում, արհեստական ռուսերենը բերում։ Պարոն Բլեյանի խոսքով՝ մենք Ռուսաստանի գաղութ չենք, պետք է անգամ գրաբարի գործածությունը լինի ծեսերի և արարողությունների ժամանակ, պետք է նաև պահպանել բարբառները և մտածենք ամբողջական մայրենիի մասին։

Ստեղծել ենք քննական հայերեն, արհեստական, սարքած, որն աշխատում է ազգի և հայ երեխայի դեմ, մեր իշխանությունները պետք է բարձրաձայնեն այս մասին։ Օտար լեզուների ուսուցման արդյունավետությունը, այո՛, պետք է բարձրացնել, բայց այնպես, որ քիչ ժամանակում մեծ արդյունքի հասնենք։ Պետք է ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնել, վերապատրաստումների ու գործուղումների տանել։

Ռուսերենը Հայաստանում ոչ իրավական արտոնյալ վիճակում է։ Ռուսաց լեզվով պետական դպրոցներ կան, որոնք սնվում են ՀՀ բյուջեից այնպես, ինչպես մեր սովորական ՀՀ դպրոցները։ Ռուսաց լեզվով ուսուցանվող դպրոցները, ըստ պարոն Բլեյանի՝ պետք է բերել իրավական դաշտ ու հանրությունը ինքը պետք է որոշի ուզում է վճարել այդ դպրոցների համար, թե ոչ։

Աղբյուր՝