«Մարդ չի գալիս, ոնց ամեն օր անենք հանրահավաք» Իշխան Սաղաթելյանը նեղսրտել է

MediaNews- գրում է

Այն, որ դեռևս մայիս ամսից իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիրները կատարյալ ձախողվել են, դրանում կասկած անգամ չկա։ Վերջիններիս հրավիրած հանրահավաքները գալով էլ ավելի սակավաթիվ էին դառնում, իսկ հունիսի 15-ին Ֆրանսիայի հրապարակից ստիպված եղան հավաքել վրանները՝ պատճառաբանելով, թե իբր եղանակային պայմաններից կախված փոխում են իրենց մարտավարությունը, իսկ արդյունքում սկսեցին շաբաթական ընդամենը մեկակական հանրահավաք անել։

Այնինչ, ամեն ինչ շատ պարզ է ու հստակ։ Պարզապես չէին կարողանում մար հավաքել։

Ի դեպ, օրերես տեղի ունեցած քննարկումների ժամանակ ցուցարարներն առաջարկել են Իշխան Սաղաթելյանին վերսսկել հանրահավաքների ամենօրյա ռեժիմը, սակայն առաջարկին ի պատասխան Իշխան Սաղաթելյանն ասել է․

«Շաբաթական մեկ հանրահավաք ենք անում, էլի հրապարակը չենք կարողանում լցնել․․․ մարդ չի գալիս, ոնց ամեն օր անենք հանրահավաք»։