Կոլումբիայի Էսպինալ քաղաքում հանդիսականներով տրիբունաների փլուզման հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավոր են, գրում է El Tiempo-ն։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները՝ տուժածներին փլատակների տակից դուրս բերելու համար։
Զոհերի թվում կա երեխա: Փլուզվել է առնվազն 8 տրիբունա: