Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից. Էրդողանի խոսնակ

«Haberturk» լրատվականին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահին Քալընը հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդիրը լուծվել է ադրբեջանա-թուրքական միության կողմից։ «Ինչո՞ւ մենք 1992 թվականին փակեցինք Հայաստանի հետ սահմանները. Ղարաբաղի օկուպացիայի պատճառով։ Հիմա պայմանները փոխվել են։ Ղարաբաղյան խնդիրը լուծվել է ադրբեջանա-թուրքական միության կողմից», – հավելել է Քալընը Haberturk-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվեցին, իսկ Ղարաբաղը ձեռք բերեց ազատություն։ «Այնուհետև մենք սկսեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացը ներկայումս արագորեն զարգանում է: Խնդիրները լուծելով՝ պետք է առաջ շարժվել»,- շեշտել է Էրդողանի խոսնակը։