Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր տեղեկացա որ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում հարձակվել են դերասան Սոս Կարապետյանի վրա փորձելով սպանել նրան և ծանր մարմնական վնասվածքներ հասցրել: Հանցագործները պետք է անհապաղ բացահայտվեն և ձերբակալվեն։
Ես կարծում եմ, որ Գլենդելի ոստիկանությունը, հարկ եղած դեպքում ԱՄՆ ֆեդերալ ծառայությունը ամեն ինչ կանեն բացահայտելու պատվիրատուներին և մարդասպաններին որոնք փորձել են սպանել Սոս Կարապետյանին։
Սոսին ցանկանում եմ առողջություն շուտ ապաքինում իսկ նրա ընտանիքի անդամներին հանգստություն»։
Նշենք, որ երեկ իր ավտոմեքենայում ծեծի էր ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը։