ՔՊ-ական Արթուր Դավթյանը վայր է դրել մանդատը

168.am-ը գրում է․

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա հրաժարականի դիմումը ներկայացրել է այսօր։

Ինչպես տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից, ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ։

Հայտարարությունում մասնավորապես գրված է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: