Ասուլիս ես անում, որ ի՞նչ ասես, ո՞ւմ ասես, երկրի 54 լրատվամիջոց քեզ հարց չունի, մերժում են ու մերժում․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մերժվածն ու բոյկոտվածը
է՞ս չես, ասուլիս ես անում, որ ի՞նչ ասես, ո՞ւմ ասես, երկրի 54 լրատվամիջոց քեզ հարց չունի, մերժում են ու մերժում, բոյկոտում են ու բոյկոտում․․․Ասուլիսդ ո՞ւմ է պետք․․․Ո՞ր չարագործությունդ է անհայտ, ո՞ր դավաճանությունդ է գաղտնի․․ամեն ինչ տեսանելի է, երկիրը քո մեղքերից ու դավաճանություններից դարձել է բաց վերք, արյունածոր վերք․․․Ասո՞ւլիս ես ուզում տալ․․․․Որ ի՞նչ անես, իլհամին գովե՞ս․․․․․,
Տեսել ենք, լսել ենք, զզվել ենք․․․․
Չէ, անձրեւ չի գալիս, ուրիշ բան է․․․
Հրաժարականդ տուր ու գնա․․․
Այ, էդ քայլդ սիրով կլուսաբանվի․․․
Տրաք-տրաքոցով, սայլուտով․․․

Մարգարիտ Եսայան