«Թուրքական շուկա մտնելու համար պարզապես վեր կենալ ու բացել սահմանները և ասել, որ այսպես մեր տնտեսությունը կշնչի ես անհիմն եմ համարում» Տիգրան Արզաքանցյան

Եթե ուզում ենք մտնել թուրքական շուկա, պետք Է մշակենք համապատասխան ստրատեգիա, պարզապես վեր կենալ ու բացել սահմանները և ասել, որ այսպես մեր տնտեսությունը կշնչի ես անհիմն եմ համարում։
Ես Հայաստան եմ եկել 1997 թվականին և այդ ժամանակ էլ Հայաստանում տնտեսական ճգնաժամ էր և հիմա կարող եմ ասել, որ այդ ամենի շարունակությունն է։ Պետությունը մեզ համար պետք է ստեղծի լավ պայմաններ գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ։ Պետք է տարբեր ֆինանսավորումներ լինեն, որ կարողանան զարգացնել իրենց ոլորտը։ Ցավոք սրտի շատերը այդ ամենից չեն օգտվում։ Ամենակարևորը, որ պետք է ձեռնարկատերերին տանք լավ պայմաններ, որ կարողանան իրենց բոլոր ծրագրերը իրականացնել, մենք պետք է բացենք աշխատատեղեր, որ մարդիկ կարողանան աշխատել։ Կան աշխատատեղեր որտեղ համապատասխան մասնագետներ չկան և դրա համար պետք է բացենք հատուկ ուսումնարաններ, որ մարդկանց կարողանանք կրթել և կարողանանք պատրաստել լավ մասնագետներ։ Մենք Հայաստանում ունենք մասնագետների խնդիր և պետք է որքան հնարավոր է շուտ լուծենք այն, որպեսզի շղթայաբար լուծում տանք նաև վերը նշված բոլոր հարցերին։

Tigran Arzakantsyan