Իմ տղան վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական՝ բանվոր, ես էլ հարցրի՝ գրանցվա՞ծ աշխատող ես, սենյակից փախավ․ Նիկոլ Փաշինյան

Իմ տղան՝ վարչապետի որդին, վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական, այսինքն՝ բանվոր։ Այս պահին էլ խճանկարող վարպետի օգնական է։ Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանեց իր եղբոր՝ տարբեր ընկերություններում տնօրենի հաստիք զբաղեցնելու մասին հարցին։

«ԶՊՄԿ-ի տնօրեն կամ 12 տոկոս փայատեր լիներ, լա՞վ էր։ Դուք էլ չէիք իմանա, ոչ մեկ չէր իմանա։ Որ հիմա հարկատու համակարգով աշխատում ու աշխատավարձ է ստանում, կա պրոբլեմ, ոնց որ կա պրոբլեմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատերը Հայաստանի հանրապետությունն է, ոչ թե Հայաստանի վարչապետի կամ ԱԱԾ տնօրենի եղբայրը։ ՀՀ-ում հազարավոր տնօրեններ կան, ինչո՞վ է բացառիկ իմ եղբայրը կամ էն ընկերությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը»,-ասաց նա։