Հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էս նոր ձև է հանրային տարածք զավթելու? Հասկացան, որ ավտոտնակ չեն կարող կառուցել, հիմի փոսեր են փորում , ծածկ կապում Դեմիրճյան 3-Ֆրիկ 4 հատվածում: Քաղաքապետարան, զանգել ենք թեժ գծին, հետամուտ եղեք:
Որը ասեմ? Նեղ Ֆրիկի ամենօրյա խցանումները ասեմ, որ տնից դուրս գալը դարձել է Ֆորտ Բոյարդ, թե նույն տարածքի 2020 թվականին էլի ծառերով հատվածը հանրությունից խլելը:
Ես, մի շարք բնակիչներ, բակի երեխաները ակնկալում ենք հարցի շուտափույթ լուծում: Թե չեք կարող հարցը լուծել, տեղյակ պահեք, մենք մեր ուժերով փորձենք կարգավորել: Հա, առաջիկայում քաղաքապետի ընտրություներն են, չգաք չասեք վստահեք քաղաքը մեզ: Ու սա համատարած է բոլոր բակերում, այ էս մեթոդով զավթում են ամենուրեք:
Ու մեկ էլ չասեք մատաղ սերնդի մասին ենք հոգ տանում: Մատաղ սերունդը գարաժների տակ է մնացել

