«Երեք «ագռավի սռոկ վզին դրած » բայց դեռ ապրում է» Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը.

«Բերձորը երեկ չի հանձնվել, Բերձորը հանձնվել է 2020թ նոյեմբերի 9-ին, իսկ այդ հանձնումը լեգիտիմացվել է 2021թ. խորհրդարանական ընտրություններով:
Բերձորը հանձնել են ԳՇ այն գեներալները, որոնք 2021թ. փետրվարին պահանջում էին դավաճանի հրաժարականը, հետո դիմում վարչական դատարան:
Բերձորը հանձնել են ընտրություններին «ապագա կա՛, կա՛ ապագա» ընտրած 680.000» հպարտ քաղաքացիները, որոնք, «ավելի լավ ա ալիևը գա, քան նախկինները» ասելով, խայտառակեցին Հայ ազգին:
Բերձորը հանձնելուն մասնակցել են այն մեկ միլիոն ՀՀ քաղաքացիները, որոնք, «մի հատ թազա մարդ լիներ» ասելով, չմասնակցեցին ընտրություններին՝ տալով «680.000» հպարտ քաղաքացիներին իրենց փոխարեն տնօրինել մի ամբողջ ազգի ճակատագիր:
Բերձորը հանձնել են ՀՀ գլխավոր դատախազը, որ վախեցավ կատարել իր սահմանադրական պարտականությունը՝ ձերբակալել ադրբեջանական գործակալներին ու պետական դավաճանին:
Բերձորը, ինչ-որ առումով, հանձնել եմ նաև ես, որ այս մեկ տարվա ընթացքում չեմ կարողացել հասնել այս դավաճանի հեռացմանն ու պատժին:
Նիկոլի պարագայում ամեն ինչ պարզ է, նա ապացուցված ու հաստատված ադրբեջանական գործակալ է, պետական դավաճան, երեք «ագռավի սռոկ վզին դրած» ապրում է, ամեն ազատ օրը հրաշք է նրա համար:
Բայց թե մենք ինչ ենք արել, որ Բերձորը չհանձնվի, դա արդեն լուրջ է ու սարսափելի»։

Աղբյուրը` Արթուր Ղազինյան