Տեխասում մի քանի տասնյակ դիերով բեռնատար է հայտնաբերվել

ԱՄՆ Տեխաս նահանգի հարավում՝ լքված բեռնատարում, հայտնաբերվել է 46 դի, հաղորդում է Associated Press-ը: Եվս 16 մարդ ողջ է հայտնաբերվել ու տեղափոխվել բուժհաստատություն:

Գործակալության աղբյուրի հաղորդմամբ, բոլոր մահացածները, ենթադրաբար, միգրանտներ են, ովքեր փորձել են ապօրինի հատել ԱՄՆ սահմանը։

Տեղի պաշտոնյաներն ասում են, որ դաշնային իշխանությունները այժմ հետաքննում են գործը, և որ երեք մարդ կալանավորված է, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանք կապ ունեն միջադեպի հետ:

Միացյալ Նահանգների ներգաղթի և մաքսային ծառայության ներկայացուցիչն ասել է, որ ներքին անվտանգության հետաքննությունը քրեական հետաքննություն է վարում Սան Անտոնիոյի ոստիկանության աջակցությամբ:

Տեսանյութը ստորև