«Մենք Աղավնոն չե՛նք հանձնում․ այն հանձնելու մասին հարցը տվեք նախկին ղեկավարներին» Անդրանիկ Քոչարյան

ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության անունից թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեր՝ հայ — ադրեբջանական սահմանում օրերս ծավալված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ավելի վաղ տարածած հայտարարության համար։ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես ՆԱՏՕ-ի ղեկավարության խաղաղասիրական կոչերը։

Աշխարհը պատուհասած համաճարակի պայմաններում, իրապես, ամբողջ աշխարհը պետք է միասնաբար հաղթահարի անտեսանելի թշնամու կողմից պատճառված առողջապահական և սոցիալ-տնտեսական խնդիրները։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման մանդատը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը և պահանջում է բանակցային լուծում։ Հայաստանը դեմ է կոնֆլիկտի ռազմական ճանապարհով լուծմանը և ագրեսիվ հռետորաբանությանը։

Ցավով եմ ուզում նշել սակայն, որ հակառակ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում ռազմական գործողությունները, այլև պետական մակարդակով սպառնում է միջուկային ահաբեկչությամբ թիրախավորել խաղաղ բնակչությանը, սա ոչ այլ ինչ է քան համամարդկային ու տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք։
Լիահույս եմ, որ միջազգային առաջատար կառույցների՝ խաղաղությանը միտված հայտարարությունները ի վերջո կստիպեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը սթափ գնահատել աշխարհի առողջապահական ծանր իրավիճակը և վերադառնալ բանակցային սեղան։
Հարգարժան Պրն․ նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեր ճշմարիտ խոսքերի համար, հուսով եմ, որ համավարակից հետո մենք առիթ կունենանք անձամբ ծանոթանալու և համատեղ աշխատելու աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված հետագա քայլերի ուղղությամբ։

Հարգանքով՝

Անրանիկ Քոչարյան